ՀաղարծնիՇաբաթ. «Հաղարծինը մշակութային կյանքի մեջ հստակորեն դառնում է հայկական արվեստի, հայ մշակույթի կենտրոն». «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյան
Օգոստոսի 17, 2016
«Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյան
Ձևավորման սկզբից մասնակից ենք այս ձեռնարկին: Հաղարծնի վանքը որոշակիորեն վերադարձնում է իրեն պատկանող իրավունքները, միջնադարյան հոգևոր-մշակութային լուրջ ծանրաբեռնվածություն կրելու այն իրավունքները, որ ուներ: Մշակութային կյանքի մեջ հստակորեն դառնում է հայկական արվեստի, հայ մշակույթի կենտրոն:
Ինչպես տեսնում եք այստեղ ոչ միայն երգչախմբեր են գալիս, այլ նաև հընթացս ներկայացվում է կենցաղային, կիրառական արվեստի դրսևորումներ, վանական համալիրի տարածքում պարարվեստի ինքնաբուխ պոռթկումներ են լինում: Սա վաստակ է, որը ձեր թեմակալինն է, ինչպես նաև ձերն է, որի համար խանդավառորեն աշխատում եք: