Հաղարծնի շաբաթ . Օր7 . Տոն վերափոխման Աստվածածնի կամ խաղողօրհնեք
Հավարտ Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթի սուրբ և անմահ պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Այսօր մայրերի և որդիների հանդիպման մեծագույն օրն է. թե՛ մեր ֆիզիկական մայրերի ու իրենց զավակների, թե՛ Աստվածամոր պատկերով՝ մեր Տիրոջ հետ հանդիպման և թե՛ մեր մայր եկեղեցու հանդիպման օրն է իր զավակների հետ:
Արդեն յոթ օր է՝ Տավուշից և այլ վայրերից երիտասարդների հետ գտնվում ենք այս Աստվածային օրհնությամբ լեցուն վայրում, արծիվների ճախրանքի վայրում՝ Հաղարծնի սուրբ վանքում : Յոթ օր ու գիշեր աղոթքի, խոկումի, ազգային մշակութի տարբեր դրսևորումներով մեր երիտասարդները իրենց հավատարմության և նվիրումի զգացումն էին փոխանցում այն ժառանգությանը, որի հետընթացով մերժել են ծառա լինելու, այլ լինել որդի և ժառանգ, այնպիսի հարստությանը, որն իրենց սեփականն է, որի կրողներն են իրենք, և ես հավատում եմ, որ այսօր մեկնելուց հետո այդ ժառանգության զգացումը չի բացակայելու ձեր միջից, տեր կանգնելու զգացումը չի բացակայելու ձեր միջից, տեր կանգնեք այն ամենին, ինչ ունեք».Բարգրատ եպիսկոպոս Գալստանյան