Հաղարծնի շաբաթ. «Այս օրերն են, որ մեզ ստիպելու են, որ ավելի մոտ կանգնենք մեր արժեքներին» Մանվել Բադալյան, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Օգոստոսի 8, 2017
Այսօր ճանապարհին գալիս ես ինքս ինձ տվել եմ այս հարցը (Ինչո՞ւմն է Տավուշի բացառիկությունը-խմբ): Առաջին հերթին երկիրը գեղեցիկ է իր մարդկանցով, իր բնությամբ, իր պատմությամբ և իր պայծառ ապագայով, որ ես Տավուշի ու ընդհանրապես մեր Հայրենիքի համար տեսնում եմ:
Տպավորություններս ավելին էին, քան ենթադրում էի: Անկեղծ խոստովանեմ, վաղուց նման հոգևոր երաժշտություն չէի ունկնդրել, քիչ է ասել ունկնդրել, ես այսօր ըմբոշխնեցի իմ հոգևոր երաժշտությունը, որից ցավոք սրտի հեռացել ենք: Եվ այս օրերն են, որ մեզ ստիպելու են, որ ավելի մոտ կանգնենք մեր արժեքներին: Ձգտելու եմ լինել նաև Հաղարծնի շաբաթվա մյուս օրերին, համենայն դեպս այսօրվա տրամադրությունը նպաստելու է դրան: