Հաղարծնի շաբաթ. գորգագործության տաղավար
Ապրիլի 24, 2017

Հաղարծնի շաբաթվա ընթացքում մի քանի օր վանքի տարածքում տաղավար կունենան նաև Իջևանի նորաստեղծ գորգագործության խմբի վարպետները:
Գորգագործությունը Տավուշում պատմական արհեստի ճյուղ է, տավուշյան «դեղնաքյունջը» ողջ աշխարհում ամենատարածված գորգերից մեկն է: Գորգերի զարդանախշերը նշանակում են արարչագործություն, կյանքի սկիզբ:
Բոլոր ներկաները հնարավորություն ունեն դիտել գորգի ստեղծման ընթացքը, ծանոթանալ գորգագործության տեխնիկային, մասնակցել վարպետների աշխատանքին: