Հաղարծնի շաբաթ. Օր 4. Մանուկների օր
Օգոստոսի 10, 2017

Մանուկների օրը ելույթ ունեցավ Տավուշի թեմի մանկապատանեկան և Բերդի երգչախմբերը. Հաղարծինը կրկին լցվեց մանկական ձայների մաքուր ելևէջներով:
Մեր փոքրիկ հյուրերի շարքում էին Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաները: Նրանք նկարչության բաց դաս արեցին Հաղարծնում:
«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Իջևանի մասնաճյուղի սաները ֆլեշ-մոբ էին նախապատրաստել:
Ներկայացնում ենք նաև մի հատված Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի այսօրվա ելույթից
Խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան