Հաղարծնի շաբաթ. Օր 5. Զինծառայողի օր
Բագրատունյաց և Զաքարյանների հաղթամակների հետքերով. օգոստոսի 11-ը Հաղարծնում զինծառայողների օրն էր:
Երրորդ բանակային կորպուսի տարբեր զորամասերից իրենց հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած զինվորները և մեր կամավորները միասին մեծ տոնի վերածեցին բանակին նվիրված օրը: Հաղարծինը լցվեց ուրախությամբ և երգ ու պարով: Զինվորները շրջեցին վանքում, ծանոթացան նրա պատմությանը, տաղավարների աշխատանքին:
Զինծառայողների այցելությունը Հաղարծին՝ Բագրատունյաց թագավորների ու Զաքարյան իշխանների համար կարևոր նշանակություն ունեցած այս վայր, նրանց հաղթանակները շարունակելու վճռականության հաստատումն է:
«Շատ լավ զգացողություններ ունենք, տպավորիչ էր, հետաքրքիր էր ամենակարևորը, զինվորները լիցքաթափվեցին, վերալիցքավորվեցին: Այսպիսի միջոցառումները ոգևորիչ նշանակություն ունեն զինծառայողների համար», — նշեց ավագ լեյտենանտը:
«Ես ինքս Տավուշից եմ, իմ սիրտը ցավում է այստեղի համար, նվիրված եմ իմ ժողովրդին, բնութունն է իմը, օդն իմն է»,— հավելեց ավագ լեյտենանտ Բեգլարյանը: