Հաղարծնի շաբաթ. օր3. Հայաստանի փոքրիկ երգիչները
Օգոստոսի 9, 2017

Արդեն երկրորդ տարին «Հայաստանի փոքրիկ երգիչները» (խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) մասնակցեցին Հաղարծնի շաբաթին՝ իրենց հրեշտակային երգեցողությամբ լցնելով հայ երաժշտությանը կյանք տված կենտրոնը:
Խորհրդանշական էր, որ ներկաները հնարավորություն ունեցան վայելել հոգևոր երաժշտության անզուգական կատարումները մեր առաջին կոնսերվատորիայում: