Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ

Ապրիլ 24-ի մեծ խորհուրդով ապրող այս օրը Տավուշի թեմի նախաձեռնությամբ, համագործակցությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդության և մեր տարածաշրջանի 3-րդ բանակային կորպուսի՝ մեկնարկեց Զատկական շրջանի ողջ 40 օրերի ընթացքին այցելությունը մեր առաջնագծի քաջերին։ Զինվորների համար պատրաստվեցին Զատկական սեղաններ, որպեսզի մեր քաջորդիները ունենան նույն տոնական մթնոլորտը ինչպես իրենց հայրական օջախներում: Ծրագրի ընթացքի մեջ ներառված է ամբողջ շուրջ 250 կմ սահմանագծի երկայնքը։ Մեկնարկը տրվեց Բերդի տարածաշրջանից շարունակվելու է Իջևանի տարածաշրջանով և եզրափակվելու է Նոյեմբերյանի դիրքերում: Մեր այցելության խորագիրն է “Հաղթանակած Քրիստոսի Հաղթանակած Զինվորին”:
Ամբողջ ծրագրի հովանավորն է Մոսկվաբնակ Մովսեսցի պարոն Կարո Առաքելյանը, ով եղել է նաև 1990-ականներ Մովսես գյուղի ինքնապաշտպանական մարտերի առաջին հրամանատարը:
Ծրագիրն իրականություն է դարձել մի շարք աջակիցների շնորհիվ,հատկապես “Գուրմե Դուրմե” շոկոլադի ընկերության, Պիեռ և Տիրան Բաղդադլյանների, քահանա հայրերի և գնդերեց սարկավագներին և բոլոր նրանց, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցելու այս կարևոր առաքելությանը:
Մեր քաջարի բանակը, մեր Հայրենիքի, Պետության հզորացնումը, մեր Սուրբ Եկեղեցու զորությունն է պատասխանը մեր Ցեղասպանության: Այլ ճանապարհ մենք չունենք:
Աստված մեզ հետ և հայցում եմ ձեր աղոթքները:
Գերաշնորհ Բագրատ Սրբազան`առաջնորդ Տավուշի թեմի

Տավուշի թեմի հոգևորականները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակում են այցերը սահմանագծի ողջ երկայնքով՝ տանելով Քրիստոսի Հարության հաղթանակի ավետիսն ու Սիրո պատգամը.
«Միշտ ապրեք Հարության հաղթանակի զգացումով, ուր չկա պարտություն, վիշտ ու խավար. միայն Քրիստոսի մեծ հաղթանակն է մեզ համար, որի ուղղակի կրողներն եք դուք»:

– Այսուհետև յուրաքանչյուր տարվա Ապրիլի 24-ին դիրքերում պետք է լինենք, – վերադարձի ճանապարհին ասաց Բագրատ Սրբազանը։ Թող սա նոր ավանդույթ լինի։ Թող այսպիսին լինի մեր պատասխանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին մեռած տեսնել մեր ժողովրդին։

Խաչի բարձունքում` մեր քաջարի ու հաղթանակած զինվորների հետ:

Մեր զինվորները ոչ թե հայրենասեր են, այլ հայրենատեր են, Հայրենիքն իրենք ապրում են մարմնով, իրենց ամբողջ էությամբ, հոգով, մտքով: Ինչպես Եղիշե պատմիչն ասում էր Ավարայրի պատերազմից առաջ՝ յուրաքանչյուր զինվոր մի եկեղեցի է: Այդպես է այսօրվա հայ զինվորը:
Բագրատ Սրբազան

Մեր հաղթանակած Աստված խաղաղության Աստված է, բայց եթե իջավ պատերազմի թատերաբեմ, Նրանից խուսափել գոյություն չունի թե՛ անձնական և թե՛ հավաքական իմաստով: Այսպիսին է հայ զիվնորի հոգևոր գիտակցությունն ու կյանքը: Ապրել խաղաղության համար՝ չերկնչելով չարից, Սուրբ Վարդանի խոսքով՝ «քաջությանը երբեք վախկոտություն չխառնելով», զի Աստված ընդ մեզ է:
Բագրատ եպս. Գալստանյան

Դուք ճշմարտության զինվորներ եք և այստեղ եք Քրիստոսի Հարության հաղթանակը հավիտյան կրողները լինելու համար: Դուք այդ հզոր ուժն ունեցող մարդիկ եք` մեր երկրի հպարտության առանցքը:

Բագրատ եպս. Գալստանյան

Մահվան դեմ հաղթանակո՛վ է նվաճվում կյանքը, ապրեցվում Հայրենիքը:
(Գ. Նժդեհ)

« of 2 »
Translate »