Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղթանակի օրը հերոսական Տավուշում: Զինվորական շքերթ ու մշակութային միջոցառում Բերդ քաղաքում

Այսօր մի քանի սերունդ էր հավաքվել տոնելու հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկը՝մայիսի 9-ը: Միջոցառմանը ներկա էին Բերդի զորամասի զինվորները, ովքեր կազմակերպել էին զորախաղեր ու զինվորական շքերթ՝ նվիրված մայիսյան տոներին, միջոցառումն իր օրհնությամբ զորացրել էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Արցախյան և Մեծ հայրենական պատերազմների վետերաններ և այլոք:

Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը, անցնելով բազում զրկանքների միջով, մյուս ժողովուրդների հետ պայքարեց դարի մեծագույն չարիքի` ֆաշիզմի դեմ եւ միասին տոնեց Մեծ Հաղթանակը:
Բազմապատկելով նրանց փառքն ու սխրանքը` մեր այսօրվա սերունդը հերոսության ու արիության հրաշքներ գործեց մարտի դաշտում եւ պաշտպանեց հարազատ Արցախը: Մենք ստեղծեցինք կանոնավոր ու մարտունակ բանակ, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին եւ այսօր էլ շարունակում ենք շենացնել մեր պապենական հողն ու հայրենի երկիրը` համայն հայության հետ ձեռք ձեռքի խորացնելով ու ամրապնդելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:

Վերջում Բերդի զորամասի հրամատարի կողմից պատերազմի վետերանները պարգևատրվեցին պատվոգրերով:

DSC 0589
Aperture: 5.6
Camera: NIKON D3300
Iso: 100
Orientation: 1
« of 11 »
Translate »