ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ
Մայիսի 26, 2022

Այսօր քառատոն է․
-Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն,
-Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր,
-Սարդարապատի հերոսամարտի օր,
-Ավարայրի ճակատամարտի օր։
Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։
Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է գործել, որը Խորհրդային տարիներին վեր է ածվել կինոթատրոնի։ Հայաստանի վերանկախացումից հետո իջևանցի Անդրանիկ Ղազարյանը ցանկացավ հին եկեղեցու տեղում կրկին եկեղեցի կառուցել, և 2010թ-ի մայիսի 26-ին օծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։