Հայկական կերամիկայի ցուցադրություն և կավագործության վարպետաց դասեր
Ապրիլի 24, 2017

Հաղարծնի շաբաթվա ընթացքում վանքում իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև ”Armenian ceramics”-ի կավագործները: Ցուցանմուշներում հայկական զարդանախշերից հիմնականը նուռն է, որը պտղաբերության ու կյանքի խորհուրդն ունի:
Բացի վարպետների աշխատանքներին ծանոթանալուց, այցելուներին հնարավորություն է ընձեռվում նաև հետևել նրանց աշխատանքին: Ցանկացողները կարող են նաև մասնակցել վարպետաց դասերին, սեփական ձեռքերով փորձել պատրաստել տարբեր կավե իրեր: