Հայոց հողի հյուսիսային պահապանը: Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում է գտնվում զինվորների ձեռքով կառուցված այս հրաշք մատուռը
Մեհրաբի զորամասը համարվում է մարտական հերթապահություն իրականացնող առաջին կարգի գունդ, գտնվում է մշտական մարտական պատրաստականության վիճակում, աչքի է ընկնում օպերատիվությամբ ու աչալրջությամբ, զբաղվում մարտական պատրաստության ուսուցման ամենօրյա գործունեությամբ: Գունդը բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ իր վրա կրում է մի շարք կարևոր առաքելություններ, այն է. անառիկ պահել ՀՀ հյուսիսարևելյան դարպասները, ապահովել սահմանամերձ համայնքների բնակչությաբ խաղաղ կենսագործունեությունը, մշտապես պատրաստ լինել հակառակորդի ցանկացած ոտնձգությաննն արժանի հակահարված տալուն:
Գնդում բարձր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում ինչպես Մեծ հայրենականի այնպես էլ Արցախյան պատերազմի վետերանների ու զինվորների միջև:
Զորամասում բարձր հիմքերի վրա է դրված զինծառայողների հոգևոր դաստիարակությունը: Զորամասն այն բացառիկներից է, որն ունի Սուրբ Սարգիս զորավարի անունով եկեղեցի, որտեղ պարբերաբար մատուցվում է Պատարագ: