Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը՝ Պատարագ Իջևանի Սրբոց Նահատակաց բաց խորանին
Այսօր` ապրիլի 24-ին, իջևանցիներն ու հյուրերը՝ պաշտոնյաների ուղեկցությամբ, Տավուշի մարզպետարանի մոտից երթով քայլեցին դեպի Ցեղասպանության քաղաքային հուշահամալիր։
Հուշահամալիրի տարածքում է գտնվում Սրբոց Նահատակաց բաց խորանը, որին այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբէլ Քարտաշյանը։ Ներկա էին Իջևանում և հարակից շրջաններում սպասավորող մեր բոլոր հոգևորականները։
․․․
Ապրիլի 24-ը 2015թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին փոխեց իր բնույթը՝ մտնելով Հայ Եկեղեցու տոնացույց․ սրբադասվեցին ցեղասպանության ընթացքում հանուն հավատքի նահատակվածները։
Եթե մինչև 2015թ-ը մենք ցեղասպանության զոհերի համար հոգեհանգիստ էինք անում, բարեխոսություն էինք հայցում իրենց համար, հիմա մենք իրենց՝ արդեն սրբադասված անձանց բարեխոսությունն ենք խնդրում մեզ համար։
Մեր մեծ սրբեր, բարեխոսե՜ք Տիրոջը Հայաստան և Արցախ աշխարհի, հայ ազգի, մեր գալիք ՀԱՂԹԱՆԱԿԻ և ՍՐԲԱԶԱՆ ՎՐԵԺԻ իրագործման համար։