Հայրենիք ենք կորցրել։ Հայրենիքի վերականգնումը կլինի այն հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում
Օգոստոսի 31, 2021
Մենք իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության: Մենք միայն մեր տղաներին չենք ճանապարհել արքայություն, մեր տղաներն անմահ են, մենք Հայրենիք ենք կորցրել։
Հայրենիքի վերականգնումը կլինի այն մեծ հուշամատյանը, որ գրված կլինի Կյանքի գրքում, և կլինի այն մեծ նվերը մեր անմահներին, ովքեր գնացել են հաղթանակի տեսիլքով, ովքեր մեզ նման պարտություն չեն տեսել, դառնությունը ցմրուր չեն քամել։
Իրենք հաղթանակած են, մե’նք ենք պարտված, իրենք անմահացած են, մե’նք ենք մոխրացած։ Խաղաղության դարաշրջանն այսպես պետք է լինի և ուրիշ ոչ մի կերպ, – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան։