Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ
Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։
Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
—
Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից ընդամենը 70մ հեռավորության վրա։ Վանք բարձրանում ենք միայն զինվորականների ուղեկցությամբ։
Ընդամենը երկու տարի առաջ Խորանաշատի վանք բարձրանալը մեծ ճոխություն էր բոլորի համար։ Այսօր, շնորհիվ բանակային 3-րդ կորպուսի նվիրյալ հրամանատարության, ճանապարհն օր օրի դառնում է ավելի անվտանգ։
Մենք հավատում ենք, որ Խորանաշատի վանքի «ազատագրում»-ը տեղի է ունենում նաև բոլորիս աղոթքների շնորհիվ։
Աղոթե՛նք Խորանաշատի և մեր բոլոր վանքերի վերջնական «ազատագրման» համար։