ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՏԸ /առակ/
Հղի կնոջ որովայնում երկու «պտուղ» զրուցում են: Նրանցից մեկը (առաջինը) հավատացյալ է, մյուսը (երկրորդը) անհավատ:
Երկրորդն ասում է.
-Դու հավատու՞մ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը:
Առաջինն ասում է.
-Այո՛, իհարկե: Մենք այստեղ նրա համար ենք, որ դառնանք բավականաչափ ուժեղ և պատրաստ լինենք այն բանին, ինչ հետո սպասվում է մեզ:
Երկրորդն ասում է.
-Դա հիմարություն է: Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք լինել չի կարող:
Առաջինն ասում է.
-Ես հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի, և որ միգուցե, ինքներս կքայլենք ու կուտենք մեր բերանով:
Երկրորդն ասում է.
-Ինչ անհեթեթություն: Այդ անհնար է ինքնուրույն քայլել և ուտել մեր բերանով: Դա ընդհանրապես ծիծաղելի է: Մենք պորտալար ունենք, որը մեզ սնում է: Անհնար է, որ ծննդաբերությունից հետո կյանք գոյություն ունենա, որովհետև մեր կյանքը` պորտալարը, առանց այդ էլ չափազանց կարճ է:
Առաջինն ասում է.
-Ես վստահ եմ, որ դա հնարավոր է: Ուղղակի ամեն ինչ մի փոքր ուրիշ ձևով կլինի: Դա կարելի է պատկերացնել:
Երկրորդն ասում է.
-Բայց չէ՞ որ այնտեղից երբեք ոչ ոք դեռ ետ չի վերադարձել: Կյանքը ծննդաբերությամբ պարզապես ավարտվում է: Եվ, ընդհանրապես, կյանքը մի մեծ տառապանք է խավարի մեջ:
Առաջինն ասում է.
-Ես չգիտեմ ճշգրիտ, թե ծննդաբերությունից հետո կյանքը ինչ տեսք կունենա, բայց ցանկացած դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա մեր մասին հոգ կտանի:
Երկրորդն ասում է.
-Մայրիկի՞ն: Դու հավատում ես մայրիկին: Եվ որտեղ է նա գտնվում:
Առաջինն ասում է.
-Նա ամենուրեք է մեր շուրջն է, մենք նրա մեջ ենք գտնվում և նրա շնորհիվ շարժվում ենք ու ապրում, առանց նրա մենք պարզապես չենք կարող գոյություն ունենալ:
Երկրորդն ասում է.
-Լիակատար անհեթեթություն: Ես ոչ մի մայրիկի չեմ տեսել, և այդ պատճառով էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի:
Առաջինն ասում է.
-Չեմ կարող համաձայնվել քո հետ: Չէ՞ որ երբեմն, երբ շուրջն ամեն ինչ լռում է, կարելի է լսել, թե ինչպես նա երգում, և զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը: Ես հաստատապես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը միայն ծննդաբերությունից հետո է սկսվում: