ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՏՈՒՆՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ՝ ՄԵՀՐԱԲԻ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Նոյեմբերի 9, 2017
Նոյեմբերի 9-ին առաջնագծի դիրքերից մեկում հերթական մատուռի օծումն էր. աղոթքի այս տունը կառուցվել է դիրքապահ Վանիկ Մակինյանի և իր ընկերների նախաձեռնությամբ ու ջանքերով:
Միայն հիանալ կարելի է՝ այսչափ զորավոր, կենդանի և զուլալ հավատք տեսնելով մեր դիրքերում։
Խրամատի տղաները բացառիկ են…
Մատուռի Խաչի օծման արարողությունը կարարեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Զինվորականների ցանկությամբ Մատուռն անվանակոչվեց Սուրբ Սարգիս զորավարի անունով:
Մատուռի օծման արարողությանը ներկա էին 3֊րդ բանակային կորպուսի ավագ գնդերեց Տեր Վանանդ քհն. Անդրեասյանը, տարածաշրջանի հոգևորականները, բարձրաստիճան սպաներ և դիրքապահ զինվորներ: