Հերթական օժանդակության ծրագիրը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից
Մարտի 17, 2021
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի և Տահույս ՀԿ-ի համագործակցությունը շարունակվում է։ Այս անգամ Արցախից Տավուշ տեղափոխված 426 արցախցիներ ստացան առաջին անհրաժեշտության սննդամթերքի և հիգիենայի պարագաների փաթեթներ։ 40 բազմազավակ և առավել կարիքավոր ընտանիքներ ստացան նաև անկողնային սպիտակեղեն։
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Տավուշում առկա մարտահրավերներն ու խնդիրները․ 2020թ-ից, կորոնավիրուսային վարակով պայմանավորված, բազմաթիվ ընթանիքներ սննդի և հիգիենայի պատագաների փաթեթներ ստացան։