Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ․ ԳՈՇԱՎԱՆՔ

Հիսուս Քրիստոսի Հարությունից 50 օր անց առաքյալների վրա իջավ խոստացված Սուրբ Հոգին։

Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին:

Հոգեգալուստը հռչակվել է Գոշավանքի ուխտի օր։

Մեծն Մխիթար Գոշի հայացքի ներքո այսօր կատարվեց Երեկոյան ժամերգություն, Հոգեգալուստի նախատոնակ։

Translate »