Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր
Մայիսի 31, 2020
«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8)
Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։
Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների վրա առաքեց խոստացած Մխիթարիչին` Սուրբ Հոգուն:
Հոգեգալուստը ինչպես պատմության մեջ տեղի ունեցած դեպք է, այնպես էլ՝ անընդհատ տեղի ունեցող իրականություն, այն չի կատարվել շուրջ 2000 տարիներ առաջ և վերջացել, այլ կատարվում է անընդհատ, ամեն տարի։