Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀՈԳԵՎՈՐ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԱՂՑԿԵՂ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գետահովիտի բարձունքին՝ Աստծո արարչագործության հետ ներդաշնակության մեջ, այսօր բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։

Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։

Կենտրոնի կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։

Բացմանը ներկա էին Արյունաբանական Կենտրոնի բժիշկները՝ գլխավորությամբ կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի տնօրինությունը՝ գլխավորությամբ տնօրեն Եսթեր Դեմիրճյանի, Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը և այլոք։

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիոսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարվեց կենտրոնի տնօրհնյաց կարգը։ Սրբազանն իր օրհնությունը բաշխեց բոլոր ներկաներին, կառույցի շինարարներին, բարերարներին։

Բարերար Կարո Առաքելյանին շնորհվեց Տավուշի թեմի բարձրագույն՝ «Տավշո Խաչ – ՏաՀույս» շքանշանը։

Կենտրոնը գտնվում է Գետահովիտ գյուղի բարձունքին, որտեղ Խորհրդային տարիներին գործել է առողջարան, Հայաստանի վերանկախացումից հետո տարածքը վերածվել է զորամասի, իսկ վերջին տարիներին տարածքը տրամադրվել է Հայ Եկեղեցուն։ Այս վերականգնողական կենտրոնի կառուցումը Տավուշի թեմի առաջին աշխատանքն է Գետահովիտի բարձունքին սկսված մեծ առաքելության։ Շուտով կսկսվի Զինվորականների վերականգնողական կենտրոնի կառուցումը, ընթացքի մեջ է Ճամբարի կառուցումը։

Առաքելությունը շարունակվում է․․․

Աստծով

« of 2 »

Translate »