Հոգևոր և ժողովրդական երաժշտության իրական տոն Հաղարծնում. հերթը «Գեղարդ» երգչախմբինն էր
Ապրիլի 24, 2017
Օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ից Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հազարամյա կամարների տակ ելույթ էր ունենում միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Վիեննայից վերջերս վերադարձած հանրաճանաչ «Գեղարդ» երգչախումբը:
Երգչախումբը ներկայացրեց հոգևոր երաժշտություն և մի քանի ժողովրդական երգեր՝ հիշելով Կոմիտաս վարդապետի այն արտահայտությունը, որ «եկեղեցական և ժողովրդական երգերը քույր-եղբայր են»:
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ պատահական չէ երգչախմբի՝ Վիեննայում համերգից հետո Հաղարծին գալը, այսպիսով գալով գնահատելու Հաղարծնի կոնսերվատորիայի հիմնադրի՝ Խաչատուր Տարոնացու ժառանգությունը: