Հոգևոր և ժողովրդական երաժշտության խաղաղարար գեղեցկությունը Հաղարծնի կամարների տակ. ելույթ ունեցավ «Լույս» հնգյակը
Ապրիլի 24, 2017
Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա երկրորդ օրը՝ օգոստոսի 16-ի երեկոյան, «Լույս» երգեցիկ հնգյակի համերգն էր: Հաղարծին վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական երգերի հնչյունները:
Համերգի վերջում երգչախումբն առաջարկեց միանալ իրենց, և ներկաների հետ միասին երգեցին ժողովրդական «Նուբար» երգը:
Հատկանշական է, որ այս օրերին ամեն օր հայկական երաժշտություն է հնչում մեր առաջին կոնսերվատորիայում՝ Հաղարծնում, և վանական համալիրը վերագտնում է իր երաժշտական ավանդույթները: