Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«ՀՈՒՅՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԵԼԱԿԵՏԸ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՀԱՎԱՔԸ

Օգոստոսի 28-ին Իջևանում կայացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մեկնարկային հավաք-սեմինարը. կիրակնօրյա դպրոցները սեպտեմբերից կսկսեն իրենց արդեն երկրորդ ուսումնական տարին:

Օրվա սկզբին ուսուցիչները Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցեցին Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, ապա հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջնորդարանում: Քննարկվեցին կիրակնօրյա դպրոցների ընդհանուր ուսումնական ծրագիրն ու ռազմավարությունը, սեմինար-քննարկում անցկացրեցին թեմում արդեն մեկ տարի գործող «Լույս մանկանց» ծրագրի համակարգող Նանե Խաչատրյանը, ձեռքի աշխատանքի հմտություններ դասավանդող Ռուզաննա Հայրապետյանը և հոգևոր դաստիարակության, ծրագրերի պատասխանատու Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ առավել պատասխանատու այս երկրորդ տարում կիրակնօրյայի ուսուցիչների առաքելությունը մեկն է՝ հույսը, առանց որի անհնար են նյութական, տնտեսական բարիքները, տարածել ու փոխանցել ուրիշներին. «Հույս ունեցող մարդը հրաշքներ է գործում…Այն պետք է լինի ո՛չ թե մեր արտադրանքը, այլ մեր սկզբնական հիմքը. հույսը պետք է լինի մեր ելակետը»:

21151257 1702700980039834 2898898289538959567 n
« of 19 »
Translate »