Մահկանաբերդի բարձունքը
Ապրիլի 24, 2017
Մահկանաբերդ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Չորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավագանում, Ոսկեպարի վտակ Խնձորկուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում (այժմյան՝ Իջևանի շրջանում)։ Հիմնվել է XII դ. բարձրադիր ժայռի գագաթին, խիտ անտառի մեջ։ XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։ Մահկանաբերդի պարիսպները համեմատաբար լավ են պահպանված, բայց հուշարձանը ճարտարապետական առումով չի ուսումնասիրված։ Այժմ կոչվում է Բերդքար։