Մեկ օրվա մեջ տրվեց քրիստոնեական դաստիարակության երեք օջախների մեկնարկը: Բացվեցին Կոթի, Լճկաձոր և Արճիս գյուղերի Կիրակնօրյա դպրոցները:
Ապրիլի 24, 2017

Իրենց ներսում ունենալով մեր Տիրոջ սերն ու հայրենիքի նկատմամբ մեծագույն նվիրումը, կանադահայ Հովիկ և Թալին Մուշյանները հովանավորեցին Տավուշի թեմի Կոթի, Լճկաձոր և Արճիս շեներում կիրակնօրյա դպրոցների գոյությունը:
Կոթի գյուղում քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ մանուկները կսովորեն նաև Ազգային պար՝ դասավանդմամբ Մերի Չիբուխչյանի, հոգևոր երգեր՝ ղեկավար Քրիստինա Շերոյան: իսկ քրիստոնեական դասերը կվարի Նարե Մանթաշյանը:
Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ Կոթի գյուղի կիրակնօրա դպրոցները գտնվում են Նոյեմբերյանի տարածաշրջանի արժանապատիվ քահանա Տեր Սմբատի հովվության ներքո, իսկ Լճկաձոր և Արճիս գյուղերինը՝ Տեր Հրայր քահանայի օրհնության ներքո: