Մեկ օր սահմանապահ զորամասում:Տավուշի թեմում այսօր հյուր էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությամբ ու առաջնորդությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն այսօր Տավուշում էին:
Երիտասարդներն իրենց երգ ու պարով զինվորների օրն իսկական տոն դարձրեցին:-Սահմանապահ զորամաս մտնելով «Երբեք չպարտվելու զգացողություն ենք ունենում», նշում էին ուսանողները: Անխոցելիություն, հզորություն, ամրություն, հաղթանակի զգացողություն, սա ամենաքիչն է, որ երբևէ կարելի է հանդիպել Տավուշի սահմանապահ ժողովրդի ու զինվորների շրջանում:
Զորամասում անցկացրած հաղթական պահերից հետո երիտասարդներն իրենց օրն ամփոփեցին ՀՀ հյուսիս-արևելյան պատմամշակութային ամենագողոցիկ կոթողներից մեկում՝ Նոր Վարագավանքում հնչեցրած աղոթքներով:
Զորամասի հոգևոր սպասավոր բարեշնորհ Սմբատ Սարկավագը երիտասարդներին ծանոթացրեց զինվորների առօրյային ու զորամասի առանձնահատկություններին: Մարզում ուսանողներին միացան նաև Տավուշի թեմի երիտասարդաց միության անդամները:
Վերջում Տավուշի թեմի առաջնորդն ամփոփեց այցը՝ շնորհավորելով երիտասարդրներին ու զինվորների հաղթական ամսի, հաղթական տոների ու Շուշիի ազատագրման տոնի առթիվ: