Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեր երգչախմբի սաները «ընկերացան» Ալեքսանդր Սպենդիարյանի հետ

Ինքնաճանաչողության մեծ ճամփորդության մեջ մեր կարևորագույն հանգրվածններից մեկն էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։

Սպենդիարյանի որոշ ստեղծագործությունների մենք արդեն ծանոթ էինք, սակայն կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածների ունկնդրումը, դրանց ստեղծման մանրամասներին էքսկուրսավարներ Կատրինի և Մարիամի օգնությամբ ծանոթանալը, մեզ ավելի «սիրահարեցրին» կոմպոզիտորին։

  • «Օնլայն դիրիժոր»-ով ինքներս փորձեցինք ղեկավարել օնլայն նվագախմբի կատարումը,
  • փորձեցինք նվագել «Սպենդարիաֆոնով» (երաժշտական գործիք, որը ստեղծել է Ալ․ Սպենդիարյանը)

Մեր շնորհակալությունը թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանին, ում հոգատարության, սիրո և նվիրումի շնորհիվ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը պահպանվել, զարգացել և այսօր դարձել է մայրաքաղաք Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկը։

Մեր ձեռքում արդեն ոչ միայն թանգարանից ստացած հուշանվերներ են, այլև անմոռանալի օրվա հավերժող պահերը։

***

Closer to art

Alexander Spendiaryan’s House-museum was one of the most essential destinations in our incredible journey.

We were already familiar with some of Spendiaryan’s works, but listening to excerpts from the composer’s works, getting to know the details of their creation with the help of tour guides Katrin and Mariam, made us fall in love with the composer even more.

Our special thanks to Mrs M. Otaryan, the director of the museum, for creating a unique opportunity for us to be closer to Maestro’s story and art and we are back by

having not only interesting postcards from the museum, but also the ever-lasting moments of an unforgettable day.

Translate »