Մեր մարզիկները վերադարձան Լիսաբոնում կայացած Կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունից
Նոյեմբերի 12, 2022
Մարզիչ Արմեն Կիրակոսյանի գլխավորությամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից 4 մարզիկներ մասնակցեցին Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը և տուն վերադարձան մեկական բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով։
Գոռ Կիրակոսյանը, ով նաև մեր ՏաՈւժ-Նոյեմբերյան դպրոցի աշակերտ է, դարձավ չեմպիոն և Հայրենիք բերեց ոսկե մեդալը։
Վերադառնալուց հետո մարզիկները՝ մարզիչի գլխավորությամբ, եկան Սրբազան Հոր օրհնությունը ստանալու։
Ինչպես ասաց Բագրատ Սրբազանը՝ երբ որևէ առաջնությունում ձեր շնորհիվ բարձրանում է Հայաստանի դրոշը, երբ դուք դրոշը վեր եք բարձրացնում, դուք ամբողջ Հայաստանն եք ձեր ուսերին կրում այդ պահին։