Մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը հասավ իր իակական տուն՝ Նոր Վարագավանք
Տավուշում մեծ հանդիսությամբ տոնվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Ինչպես արդեն գիտենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում էր Խաչին վերաբերվող տոներից մեկը` Վարագա Սուրբ խաչի տոնը: Վարագա Սուրբ Խաչի տոնն ասոցացվում է ազգային ավանդության հետ։ Նշում է միայն Հայ եկեղեցին։ Այս տոնը 653 թվականին հաստատել է Ներսես Գ Տայեցին։
Տավուշ աշխարհը երկու օր է ցնծության մեջ է։ Ի շնորհ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը թեմի տարածքում երկօրյա մեծ ճանապարհ անցավ` մտնելով բոլոր քաղաքները, մարդկանց հաղորդելով Աստվածային լույսն ու սերը։ Խաչափայտի մասունքը կանգ առավ Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում ՝ ամեն տեղ Անդաստանով, օրհնությամբ ու տոնակատարություններով: Երեկոյան այն հասավ Նոր Վարագավանք՝ իր իսկական տուն:
Այսօր առավոտյան Նոր Վարագավանքում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց. պատարագիչը Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանն էր։ Պատարագին միացել էին ուխտավորներ Հայաստանից և աշխարհի տարբեր ծագերից։
Առավոտից մարդկանց հոծ զանգվածը ուխտի էր գնում Վարագավանքի ճանապարհով։ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը տեղացիները համարում են տարածաշրջանի ուխտի օր։