Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելեցին Գոշավանք
Օգոստոսի 8, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելեցին Գոշավանք՝ միջնադարյան հայ մտքի մեծագույն դպրոց։
Մեծ վարդապետ Մխիթար Գոշի հիմնադրած դպրոցի դերը հայ գրականության, գիտության, հայ իրավական մտքի զարգացման մեջ դժվար է գերահնահատել․ խորը հոգևոր հիմք ունեցող այս դպրոցն իր վարդապետների և աշակերտների շնորհիվ կարողացավ արթուն պահել հայ միտքը գրեթե 252 տարի՝ հասնելով մինչև Տաթևի վանք։