ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ. ՍԱՐԻԳՅՈՒՂ
Օգոստոսի 21, 2017
Սահմանապահ Սարիգյուղի երեխաների ուսումնական տարին կսկսվի վերանորոգված դասարաններում. 3 շաբաթ տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին դասարանների բացումից րոպեներ առաջ:
Դեռ նախորդ տարվա նոյեմբերին ՀԲԸՄ Ֆրանսիայի ճյուղը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հայտնել էր համայնքին օգնելու պատրաստակամության մասին:
Սահմանամերձ Սարիգյուղի դպրոցի նախակրթարանի նորոգման ծրագիրը կազմելուց հետո 33 հոգանոց խումբը ձեռնամուխ եղավ միջոցների հայթհայթմանը: Համերգներից ու միջոցառումներից ստացված հասույթով, էլեկտրոնային նվիրատվությամբ և անհատ բարերարների միջոցներով հանգանակված գումարով խումբը եկավ հայրենիք:
Տեսանյութը՝ Շողակաթ ՀԸ-ի