Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նոր Վարագավանքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց սահմանների անսասանության և հայ զինվոների խաղաղ ու ապահով ծառայության համար:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությամբ ու առաջնորդությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն այսօր Տավուշում էին:

Զորամասում զինվորների հետ անմոռանալի օր անցկացնելուց հետո ուսանողներն իրենց երթը շարունակեցին դեպի Նոր Վարագավանք:

Նոր Վարագավանքը կառուցվել է սկսած 12-րդ դարից: Այն նոր Բերդի տիրակալներ Կյուրիկյաների շինարարական գործունեության արգասիք է: Վաղագույն շինությունը կառուցվել է Կյուրիկե Բ-ի թոռ Վասակ Ա-ի որդի Դավիթ Բագրատունու կողմից՝ 1198 թվականին:

DSC 0306
Aperture: 10
Camera: NIKON D3300
Iso: 100
Orientation: 1
« of 6 »
Translate »