Շատ ժպիտներ և գույներ արևիկցիների հյուրընկալ հարկի տակ
Օգոստոսի 26, 2020

Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի սաների համար օրն անմոռանալի էր․ ներկայացմամբ հանդես եկավ արևիկցիների հավատարիմ ընկեր «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի «Փալանչո» տիկնիկային թատրոնը։
Ներկայացմանը ներկա էր նաև մեր սիրելի բարեկամ, ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ տիկին Նելլի Դուրյանը։