Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Շնորհակալություն Վիրահայոց թեմին

Ինչպես արդեն նշել էինք, Տավուշի մարզի 17 երեխաներ և պատանիներ 8-օրյա այցով գտնվում էին Վրաստանում:

Երեխաները ակտիվ հանգստի հետ միասին մասնակցում էին նաև համայնքի հոգևոր կյանքին, ամեն օր տեղի էր ունենում ժամերգություն, հոգևոր երգերի սերտողություն:

Ամեն օր Մանթաշովի անվան երիտասարդական և կրթամշակութային կենտրոնում տեղի երիտասարդների հետ կազմակերպվում էին հանդիպումներ, քննարկումներ, խաղեր:

Այս ամենի հետ նաև կազմակերպվում էր երեխաների ակտիվ հանգիսը:

Խորին շնորհակալություն ենք հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանին, Մանթաշովի անվան երիտասարդական և կրթամշակութային կենտրոնին և բոլոր այն ընտանիքներին, ովքեր մի շաբաթ շարունակ իրենց հարկի տակ ընդունել և հոգ են տարել երեխաների մասին:

Երեխաները Վրաստանից Տավուշ են վերադարձել մեծ ոգևորվածությամբ ու եռանդով:

 

Translate »