Ով Տավուշը չի տեսել,Հայաստանը չի տեսել:
Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր էին կանադահայ բարերարներ Սոսի Մանուկյանը, Տեր և Տիկին Հայկ և Շաքե Մաջարյանները:
Հայրենիքից հեռու ծնվելը հային ավելի ուժեղ է դարձնում՝ օժտելով հայ ինքնության բոլոր առանձնահատկություններով: Հայ բարերաները ծնված լինելով հայրենիքից հեռու ամուր են պահել իրենց հայեցի դիմագիծն ու կեցվածքը:
Պարոն Հայկի խոսքերով ինքն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում, բայց Տավուշ այցելելուց հետո վստահաբար կարող է ասել, որ առաջին անգամ է եկել Հայաստան ու վերստին բացահայտել իր հայրենիքը:
Նրանք մեծ ներդրում ունեն Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների կայացման գործում:
Եղան սահմանագոտում, սահմանամերձ զորամասերում, Նոր Վարագավանքում և Սուրբ Մակարավանքում մասնակից եղան Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցրչիների ուսուցչության վկայականների հանձնման արարողությանը: