«Ուժը միասնականության մեջ է, միասնականությունը հավատքի»
Այսօր գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմում բացվելիք կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն ու թեմի երիտասարդները միասնական ուխտի էին Հաղարծին վանական համալիրում:
Ուխտավորները մասնակցեցին հոգեգալստյան սուրբ և անմահ պատարագին:
Այնուհետև կազմակերպվեց ոչ ֆորմալ դաս՝թիմային աշխատանքով և խաղերով:
Այսօրվա բանախոսները “Հույսի կամուրջ” ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանն էր և հոգեբանական գիտությունների թեկնածու Ինգա Հարությունյանը:
Տավուշի թեմի առաջնորդն իր քարոզում ոգևորեց կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներին հետևյալ խոսքերով.
«Ինչպես հոգեգալուստին Սուրբ հոգին իջավ առաքյալների վրա և նրանք գնացին աշակերտ դարձրին ողջ աշխարհին,հենց նույն սուրբ հոգով լցված Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ապագա ուսուցիրները պետք է իրենց աշակերտներին ուսուցանեն»: