Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանն ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Դեկտեմբերի 26, 2015
Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Չինարին դառնալու է խաղաղության դարպաս: Խաղաղությունը պետք է այստեղից տարածվի ամբողջ աշխարհում: Գյուղապետն էլ հպարտությամբ նշում է, որ իրենք չէին կարող չապրել այստեղ: Իրենք պատվով են ապրում այստեղ:
Այն ուրախությունն ու ժպիտը,որ կա Չինարի գյուղում, դժվար է ուրիշ այլ տեղ գտնել, քանզի կքած բազում հոգսերի ու սեփական անձի, ընտանիքների անվտանգության պահպանման բեռից, այնուամենայնիվ Չինարիում միշտ տոն է, ժպիտ, ցնծություն: