Պապիկի տան ջերմությունը՝ Նոյեմբերյանի Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնում
Փետրվարի 26, 2021
«Ընդհանուր առմամբ՝ գաղափարն այն էր, որ մենք կարողանանք ստեղծել մի ընտանեկան միջավայր, որտեղ կարող ենք ձևավորել ճշմարիտ քրիստոնյաներ, լավ ու կամեցող մարդիկ․ մարդիկ, ովքեր մտածում են ոչ միայն իրենց, այլ նաև համայնքի մասին»։
Հայ առաքելական եկեղեցու «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտորնը, ուր հաճախում է շուրջ 100 երեխա, Նոյեմբերյանում գործում է 2015 թ-ից։ Այստեղ մանուկները հաճախում են կավագործության, նկարչության, երգի, կարպետագործության, շախմատի ու անգլերենի խմբակների, ինչպես նաև քրիստոնեկան դաստիարակության դասերի։