Պառավաքար համայնքում բացվեց Սրբոց թարգմանչաց կիրակնօրյա դպրոցը

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երրեխաների քրիստոնեական դաստիարակության համար:
Մայիսի 20-ին տեղի ունեցավ Պառավաքար գյուղի դպրոցում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց կիրակնօրյա դպրոցի բացումը` նյութական հովանավորությամբ Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի սանուց միության:
Կիրակնօրա դպրոցը համարվում է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի ժառանգը:
Հատկանշական է հատկապես այն հագնամանքը, որ Բերդի տարածաշրջանում առաջին կիրակնօրյա դպրոցը բացվեց հենց սահմանամերձ Պառավաքար գյուղում: Բերդի տարածաշրջանը երեխաների հոգևոր դաստիարակույթունն սկսում է հենց սահմանագոտուց:
Տավուշի մարզի Պառավաքար համայնքն Ադրբեջանին շատ մոտ գտնվող գյուղերից է, որի պատճառով հաճախ է վտանգվում խաղաղ բնակիչների կյանքն ու երեխաների խաղաղ մանկությունը:
Կիրակնօրյա դպրոցի բացումը մի նոր շունչ է համայնքում, որը հնարավորություն կտա ամրացնել, զորացնել տեղի երեխաների առանց այն էլ բարձր հոգևոր դաստիարակությունն ու քրիստոնեական հոգեկերտվածքը:
Միջոցառումն ամբողությամբ անցավ ռազմահայրենասիրական մթնոլորտում: