Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ջեմմա Անանյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության ոկսե մեդալով:

Հունիսի 9-ին Ջեմմա Անանյանը տոնեց իր 85-րդ տարեդարձը, որի առթիվ վերջինս պարգևատրվեց Սփյուռքի նախարարության ոկսե մեդալով:

Տարեդարձին ներկա էին մի շարք մարդիկ. Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը և այլք:

Ծնվել է 1931թ. հունիսի 9-ին Իջեւանում: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը` մանկավարժի որակավորմամբ:

1951-ից աշխատել է Իջեւանում որպես ուսուցիչ, 1959-ից` ՀԿԿ Իջեւանի շրջկոմի քարտուղար, 1965-ին` երկրորդ, 1983-ին` առաջին քարտուղար: 1977-ին եւ 1990-ին ընտրվել է Իջեւանի շրջխորհրդի նախագահ: Եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1986-90): Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

 

Ջեմմա Անանյանն արժանացել է մի շարք պարգևների.

«Պատվո նշան» շքանշան (ԽՍՀՄ)։
ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի չորս պատվոգիր։
Ամերիկյան կենսագրական ինստիտուտի պատվո շքանշան (2002)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)[1]։
Արժանացել է բազմաթիվ այլ խրախուսանքների։

Translate »