Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանագծում ամեն ժամ բարձր դիրքերի վրա է դրվում հավատը: Տավուշի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ օծվեց զինվորների ձեռքով կառուցված մատուռը:

Մայիսի 19-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում տոն էր: Տավուշում զինվորների հոգևոր գիտակցությունն ու հավատն ուժեղ հիմքերի վրա են: Մեկ շաբաթի տարբերությամբ հերթական մատուռն օծվեց առաջնագծում՝ Մովսես և Այգեպար գյուղերի մեջտեղում տեղակայված դիրքում: Մատուռի օծման արարողությանը ներկա էին Տավուշի թեմի հոգևոր դասը, զինվորականությունը՝ ընտանիքների հետ միասին, սփյուռքից հյուրեր, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ:

Պատահական չէ, որ զինվորական մատուռների կառուցմամբ առանձնանում ՝ հատկապես հյուսիս-արևելյան սահմանագոտին: Ի վերջո անհնար է հաղթել այն զինվորին, ում համար գլխավոր հոմանիշը քրիստոնյան է: Թեմակալ առաջնորդը ի պատիվ հայոց հաղթանակած թագավորի մատուռը կոչվեց Սուրբ Տրդատ:

 

Translate »