Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Չորաթան գյուղում բացվեց Տավուշի թեմի հերթական կիրակնօրյա դպրոցը:

«Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում հունիսի 14-ին տեղի ունեցավ Չորաթանի կիրակնօրյա դպրոցի բացումը: 

Չորաթանի միջնակարգ դպրոցում սովորում է 106 աշակերտ: Աշակերտները մարզային ու հանրապետական օլիմպիադաներում և մի շարք մրցույթ-փառատոններում փայլում են իրենց ինտելեկտուալ բարձր մակարդակով և տաղանդով:

Տավուշի թեմը կարևորելով սահմանագոտում քրիստոնեական դաստիարակության անհրաժեշտությունը թեմի առաջին կիրակնօրա դպրոցներից մեկն էլ հենց բացեց Չորաթան համայնքում:

Հանդիսավոր տեղիո ւնեցավ դպրոցի բացումը: Կիրակնօրյա դպրոցի բացմանը ներկա էին հյուրեր ոչ միայն տարածաշրջանից, այլև սփյուռքահայ բարերարներ Բոստոնից, Կիպրոսից: 

Ոգևորվածությունն ակնհայտ է: Չորաթան գյուղի երեխաներն անհամբեր սպասում են կիրակնօրա դպրոցի դասերին:

 

Translate »