ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՆՉԵՑԻՆ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սահմանապահ Ոսկեպարում օծվեցին հակառակորդի նշանառության տակ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու դռները, սուրբ սեղանը, սպասքն ու նոր զանգը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Օծման արարողությանը մասնակցում էին Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները:
Երկար լռությունից հետո 7-րդ դարի այս եկեղեցուց սահմանի երկու կողմերում տարածվեցին հայոց հաղթանակի ու խաղաղության ղողանջները․
«Աստված թող մեզ անպակաս անի այսպիսի օրերից՝ ուրախության, հույսի ու սիրո օրերից, որպեսզի կարողանանք ստեղծագործ ու խաղաղ կյանքի նվիրվել…»
Սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին այսօր նոր կյանք ու նոր շունչ ստացավ․
«Եվս 7 և 70 դար հենց այստեղ թող մեր ժողովուրդը շարունակի իր կյանքը այս սահմանագծին, որը պահելու պատիվն ու երջանկությունը մեզ է տրված»: