Սահմանից՝ սահման․ տավուշցի երեխաները զինվորների համար նվերներ են պատրաստում
Նոյեմբերի 3, 2020
Մինչ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հացով և ալյուրով խաչեր էին պատրաստում սահմանին կանգնած տղաների համար՝ աղավնին մտավ սենյակ։
Երեխաները վստահ են՝ աղավնին խաղաղություն է բերել, Տիրոջ օգնությամբ շուտով վաստակած խաղաղություն կունենանք։
Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի, Գանձաքարի մշակույթի տան կամավորների, Տավուշի թեմի Պատանյաց միության սաների պատրաստած նվերներն ու շնորհակալական նամակներն արդեն հասել են մեր զինվորներին։
Աստծո պահպանությունն ենք խնդրում մեր խաղաղության մարտիկների համար։ Ամուր եղեք, տղերք։