Սկսեցի՜նք «Բարև, ես եմ» ծրագիրը
Դեկտեմբերի 11, 2021

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։
Օրն սկսեցինք Բագրատ Սրբազանի հետ զրույցով
ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին
Հանդիպեցինք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին
Տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանը ոգևորեց մեզ իր խոսքով
Խաղերի միջոցով ավելի լավ ճանաչեցինք իրար, ճաշեցինք միասին և մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը։
Ծրագրի շրջանակներում մեր ակտիվ երիտասարդները պարբերաբար կհավաքվեն և միասին հոգևոր-կրթական հագեցած օրեր կունենան թեմի մյուս համայնքներում ևս։