ՍԿՍԵՑԻՆՔ․․․ Քաղցկեղին առերեսված երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնն այսօր առաջին ընտանիքներին ընդունեց
Ապրիլի 15, 2023
Դրախտային Տավուշ աշխարհի Գետահովիտ գյուղի ժայռոտ բարձունքին է կառուցվել քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր-վերականգնողական կենտրոնը։
Չնաշխարհիկ բնությամբ շրջապատված կենտրոնը հագեցած է կեցության, բուժման, վերականգնման, սնվելու և ժամանցի բոլոր միջոցներով։
Այսօր քաղցկեղով խոցված երեխաները հանդիպում ունեցան մեր հոգևորականների, բժշկի, հոգեբանի, իրենց հասակակից այլ երեխաների հետ։ Հատուկ ելույթ էր պատրաստել նաև Հատիկ բենդը։
Կենտրոնը կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։