Սոցիալական ծրագրերը` զարգացման ու առաջընթացի կարևորագույն օղակ Տավուշի թեմում

Շնորհակալություն բարերաներին:
Տավուշի թեմում «Արևիկ» անունով նոր սոցիալական կենտրոն կհիմնվի, որը հնարավորություն կտա Տավուշի թեմի երեխաներին հաճախել ձեռքի աշխատանքի, նկարչության, կարպետագործության խմբակների:
Սոցիալական կենտրոնը հիմնադրվում է ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի և Տավուշի թեմի համատեղ ջանքերով:
Սոցիալական կենտրոնի ստեղծման գործում մեծ դեր ունի նաև «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանը:
Արդեն Տավուշում է գտնվում «Արևիկ» ցերեկային կենտրոնի գույքը՝ աթոռներն ու գրասեղանները,որոնք սոցիալական կենտրոնին նվիրաբերել է «ՀԱՅ ԴՊՐՈՑ» հիմնադրամը:
Տավուշի թեմի շնորհակալություն է հայտնում «ՀԱՅ ԴՊՐՈՑ» հիմնադրամին գույքի ստացման համար:
Տավուշի թեմը կծանուցի Սոցիալական կենտրոնի կայացման ու ստեղծման ընթացքի մասին:
Սոցիալական կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը մարզում սոցիալական աշխատանքի, երեխաների և ընտանիքների պաշտպաության ոլորտի զարգացումն է, որին հասնելու համար կստեղծվի մարզում սոց.աշխատողներով հոգեցված նմանատիպ կենրտրոնների ցանց: