Սուրբ և անմահ պատարագ Սուրբ Վարագավանքում:
Հուլիսի 9-ը Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրն էր:
Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտավորները մեկնեցին Նոր Վարագավանք, որտեղ Սուրբ Պատարագ մատուցեց Դիլիջանի հեգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը: Դիլիջանցիներին միացան նաև ուխտավորներ Իջևանից: Ուխտավորներին ջերմորեն ընդունեցին Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը և հավատացյալները: Նոր Վարագավանքում եկեղեցական արարողությունները հազվադեպ են լինում, քանի որ վանքը չունի հոգևոր սպասավոր, դարերի խորքից եկած և պատմություն կերտող ու դեպի դարեր գնացող վանքային համալիրը մի անգամ ևս զգաց Աստվածային սուրբ և անմահ պատարագի խորհուրդն ու զորությունը:
Տավուշ այցելող բոլոր ուխտավորների օրակարգից անմասն չի մնում դեպի զորամաս այցելությունը: Պատարագից հետո ուխտավորները այցելեցին տարածաշրջանի զորամասերից մեկը, որտեղ մատաղ մատուցեցին զինվորներին, ուխտավորները ծանոթացան նրանց առօրյային և զինվորների համար կատարեցին բանակային 3-րդ կորպուսի հիմնը:
Կից ներկայացնում ենք նաև տեսանյութը: