Ստորագրվեց պայմանագիր Տավուշի թեմի և «Դանիական-Հայկական Բարգործական Առաքելություն» կազմակերպության միջև:
Տավուշի թեմում ընթացքի մեջ է «Լույս Մանկանց» ծրագիրը: Սույն ծրահիրը Տավուշի թեմում կյանքի է կոչվում հենց «Դանիական-Հայկական Բարգործական Առաքելություն» կազմակերպության ջանքերով: Սույն թվականի մայիսի 20-ինՍտորագրվեց պայմանագիր Տավուշի թեմի և «Դանիական-Հայկական Բարգործական Առաքելություն» կազմակերպության միջև ծրագրի իրականացման համար:
«Լույս մանկանց» ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասրակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով: Իրականացվել է յուրաքանչյուր համայնքի քահանաների, երեցկանանց անձնվեր ախատանքի և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եռանդի շնորհիվ: 2012թ. ապրիլ ամսին ազդարարվեց ծրագրի սկիզբը Արագածոտնի թեմի Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ագարակ, Ոսկեվազ, Մուղնի, Սաղմոսավան, Վարդենիս, Բյուրական և Ուջան գյուղերում: Ծրագրի ընթացքում քահանայի և երեցկնոջ կողմից հավաքագրված 20-25 երեխաները 12 ամիսների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ սովորում են Ս. Գիրք, Հայ առաքելական եկեղեցու տոները և վարվեցողության կարգ եկեղեցում, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:
Տավուշի թեմում մասնակիցների երեցկանայք են, ովքեր կամզմակերպության գլխավությամբ վերպատրաստումներից հետո արդեն անցել են կրթադաստիարակչական գործունեության մարզի դարբեր կրթօջախներում: